Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է՝.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. Հայաստանի համայնքների միությանը -100․000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, որպես անդամավճար:
2. «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին – 1,000,000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ – ամանորյա տոնական միջոցառման համար: