Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468–րդ հոդվածներով, հաշվի առնելով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից լիազորված անձ Մհեր Շավարշի Բադալյանի դիմումը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. 2015 թվականի հոկտեմբերի 06-ին կնքված <<Անշարժ գույքի՝ տարածքի վարձակալության պայմանագրում>> /գործարքի կոդ։ 609-20151006-37-475903/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա/ Պայմանագրի 4-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
<<4․ Սույն պայմանագրից բխող իրավունքները և պարտականությունները տարածվում են կողմերի վրա սկսած 2020 թվականի հունվարի 29-ից մինչև 2025 թվականի հունվարի քսանինը։>>
բ/ Պայմանագրի 5-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
<<5․ Տարածքի ամսական վարձավճարը սկսած 2021 թվականի ապրիլի 02-ից կազմում է 84360 /ութսունչորս հազար երեք հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ։>>
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: