Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով Ա/Ձ Մհեր Ստեփանյանի 2025թ.-ի հոկտեմբերի 22-ի հայտը, և համաձայն Քաջարան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին ավագանու 2024թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ 97-Ն որոշման
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ք․ Քաջարան, Խանջյան 1Ա (1-ին հարկ) հասցեում գործող Ա/Ձ Մհեր Ստեփանյանին համայնքի վարչական տարածքում տալ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն։
2. Թույլտվության ժամկետը հաշվարկել 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։