|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 ապրիլի 2021 թվականի N 13-Ա |
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ (ՍՈՐՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ(SARD-1200) ԿԱՌՈՒՑՈՒՄ և ԲԱՑՀԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերության 17.12.2020թ. N ՄՊ-912 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1, Տալ նախնական համաձայնություն <<Զանգեզուրիպղնձամոլիբդենայինկոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից նախատեսվող՝ ՀՀ <<Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխություն (Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (SARD-1200) կառուցում և բացհանքի վերջնական եզրագծի փոփոխություն գործողությանը: |
Կողմ -7 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|