Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի «Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի հանդիսացող հողամասերը «ԵՎՐՈ ԷՆԵՐԳՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին» N 47–Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա) Որոշման 2) պարբերությունում << յոթանասուն հազար երկու հարյուր հիսուն >> բառերը փոխարինել << յոթանասուն հազար յոթ հարյուր հիսուն >> բառերով;
բ) Որոշման մեջ ավելացնել նոր պարբերություն և շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
4) Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: