Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի՝ քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի՝ 2025 թվականի նոյեմբերի 4-ին կազմված արձանագրությունը՝ տեղազննություն կատարելու վերաբերյալ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Դադարեցնել ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Լեռնագործների փողոց թիվ 8/1 հասցեում գործող այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը։
2.Քաջարան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 135-Ա որոշումը ճանաչել ուժը կորցրած։