Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետի <<Նորմատիվ ակտերի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով,ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, որոշում է.
<<Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ>>ՀՈԱԿ-ի կանոնադրության 3-րդ բաժնի
ա/ 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հաստատություն ընդունվում են մինչև վեց տարեկան երեխաները՝ նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խմբերում: Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք/խառը/խմբեր.Որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի գերատեսչական ակտերի պահանջներին համապատասխան:
բ/20-րդ կետ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
Հաստատություններն իրենց գործունեության ուղղություններին համապատասխան բաժանվում են հետևյալ տեսակների`
ա) մանկապարտեզ, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագրեր և ապահովում է երեխաների խնամքը.
բ) հատուկ մանկապարտեզ` երեխաների ֆիզիկական և հոգեկան զարգացման շեղումների շտկման ծրագրերի գերակայությամբ.
գ) առողջարանային մանկապարտեզ` սանիտարահիգիենիկ, կանխարգելիչ և առողջապահական ծրագրերի գերակայությամբ.
դ) մանկական կենտրոն, որն իրականացնում է միայն նախադպրոցական կրթական ծրագրեր և խորհրդատվական ծառայություններ.
ե) համալիր մանկապարտեզ, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական հաստատությունների մի քանի տեսակներ կամ խմբեր.
զ) կրթահամալիր, որի կազմում կարող են ընդգրկվել նախադպրոցական և այլ մակարդակի կրթական ծրագրեր իրականացնող մի քանի հաստատություններ.
է) մանկատուն, որն իրականացնում է ծնողազուրկ, ծնողական խնամքից զուրկ, սոցիալապես անապահով, անբարենպաստ ընտանիքների մինչև 6,5 տարեկան երեխաների խնամքը, դաստիարակությունը և ուսուցումը:
գ/37-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետի ա,բ և գ ենթակետերը ուժի մեջ են մտնում իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման պահից: