Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Գեղի վարչական ղեկավարի 2025 թվականի օգոստոսի հինգի զեկուցագիրը, Քաջարան համայնքի Գեղի գյուղի բնակչուհի՝ Էննա Գասպարյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Հայաստանի համայնքների միության գլխավոր քարտուղար Էմին Երիցյանի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի գրությունը, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում.
1. Հայաստանի համայնքների միությանը՝ 172 700 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ – որպես 2025 թվականի անդամավճար
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: