Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, գյուղ Բաբիկավան 3-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N25032024-09-0026) Գեննադի Յուրիի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 43,5 ք.մ. արտաքին / 38,6 ք.մ. ներքին / մակերեսով ավտոտնակը՝ 0,00435 հա բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 23900 / քսաներեք հազար ինը հարյուր/ ՀՀ դրամով, որից 43,5քմx0.0456x10000=19880 (տասնինը հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ ավտոտնակի և 43,5քմx 92,4= 4020 ( չորս հազար քսան) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գեննադի Յուրիի Սարգսյանին /նույնականացման քարտ՝ 004669131, տրված 24/06/2014թ, 041-ի կողմից/։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: