Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, ,,Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի պաշտպանական կառույցների գույքագրման աշխատանքային խումբ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի պաշտպանական կառույցների գույքագրման աշխատանքային խմբի կազմը՝
1.Խմբի ղեկավար՝ Զոհրապ Առաքելյան /համայնքի ղեկավարի առաջին տեղակալ/
Անդամներ՝ Արթուր Արմենակյան /ԶՊՄԿ ՓԲԸ մոբիլիզացիայի և Քաղաքացիական Պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ/
Վիլիկ Համբարձումյան / ,,Քաջարան,, համատիրության նախագահ/
Վահագն Ստեփանյան / համայնքապետարանի քաղաքաշինության,հողի վերահսկողության,տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի աշխատանքները համակարգող/
Արտակ Խաչատրյան / համայնքապետարանի քաղաքաշինության,հողի վերահսկողության,տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ/
Լուսինե Ստեփանյան / համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/
Վասիլ Գրիգորյան /Գեղիի վարչական ղեկավար/
Ստեփան Պետրոսյան / Լեռնաձորի վարչական ղեկավար/
Ռաֆիկ Աթայան /Քաջարանցի վարչական ղեկավար/
Վիլեն Գրիգորյան /,,Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն,, ՓԲԸ-ի տնօրեն /
3. Ուժը կորցրած ճանաչել 2021 թվականի հունիսի 30-ի ,,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում պաշտպանական կառույցների մշտադիտարկման աշխատանքային խումբ ստեղծելու մասին,, N 267-Ա որոշումը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: