|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2026 թվականի N 49-Լ |
«ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ 1, ՉԱՐԵՆՑԻ 2, ՉԱՐԵՆՑԻ 3, ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ 16, ԱԲՈՎՅԱՆ 10, ՇԻՐՎԱՆԶԱԴԵ 4 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,«Բազմաբնակարանշենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
- Տալ համաձայնություն «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի 1, Չարենցի 2, Չարենցի 3, Լեռնագործների 16, Աբովյան 10, Շիրվանզադե 4 , բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» ծրագրի շրջանակներում բնակիչների կողմից համաֆինանսավորման վճար սահմանել մեկ քառակուսի մետրը երկու հազար ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -11 ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|