Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու եվ հրապարակային սակարկություններով /աճուրդային կարգով/ օտարելու մասին» թիվ 52-Ա որոշումը և 2025 թվականի հունվարի 14-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած մրցույթի թիվ 01 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Ձագիկավան գյուղ 1-ին թաղամաս 1/4 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկայական N 22112024-09-0043/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության 0,06 հա հողամասը 183040 /մեկ հարյուր ութսուներեք հազար քառասուն/ ՀՀ դրամով օտարելու աճուրդում հաղթող Սեյրան Սերգեյի Գրիգորյանին /ծնված՝ 02․10․1962թ․, AR 0683148, տրված 10․05.2018թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: