Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ և 42 րդ կետերով, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխով, հաշվի առնելով <<Գրադարանային միավորում>> ՀՈԱԿ-ի տնօրեն Գ. Պետրոսյանի գրությունը և Անահիտ Մեժլումի Հակոբյանի լիազորված անձ՝ Գարիկ Սամվելի Դանիելյանի համաձայնությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․
1. Վարձակալել ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարանի համայնք, ք. Քաջարան Աբովյան 13/43 հասցեում գտնվող Անահիտ Մեժլումի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 170,7 քմ մակերեսով տարածքը մինչև 2021թվականի մայիսի 31-ը՝ ամսեկան 55000 /հիսունհինգ հազար/ ՀՀ դրամով և անհատույց օգտագործման իրավունքվ տրամադրել <<Գրադարանային միավորում>> ՀՈԱԿ-ին:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: