Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդհոդվածով, հիմքընդունելովՔաջարանհամայնքիավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 7-Աորոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1,ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում գտնվող,գյուղատնտեսական նշանակության 0.027 հա /09-007-0101-0004 կադաստրային ծածկագրով/ այլ հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով՝ տարեկան վարձավճար սահմանել 3380 /երեք հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամով, մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «ԱՐԵՎ ԵՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերությանը:
2․ Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա՝ պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: