|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2025 թվականի N 107-Ա |
«ԱԺԴԱՆԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԻՐԱԹԱՂԻ ՊՈՐՖԻՐԻՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով նոյեմբերի 5-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․Քաջարան, Լեռնագործների 4) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ նախնական համաձայնություն «Աժդանակ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գիրաթաղի պորֆիրիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում, ընդերքօգտագործում» գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աժդանակ» ՍՊ ընկերությանը իրազեկելու պահից։ |
Կողմ -13 ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|