Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 447-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2024 թվականի N 447-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաջարան համայնքի ղեկավարը քննելով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրք  154-րդ հոդվածի 1-ին պարբերության հատկանիշներով հարուցված թիվ 3/24 վարչական իրավախախտման վերաբերյալ գործը

Պարզեց

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից  Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրի Դյուկեր 1-ում խախտվել է  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝  սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը....., սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ իրականացրել է հողաշինարարական աշխատանքներ, ինչի կապակացությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից՝ թիվ 3/24 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հիման վրա 2024թ հուլիսի 10-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ  հոդվածի 1-ին մասի <<Բ>> ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածի դրությներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի  իրավախախտման հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ  հրավիրվել են  լսումներ և այն իրականացվել է վարչական վարույթի մասնակցի  մասնակցությամբ։

 

 

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը

·        Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի ներկայացրած արձանագրությունը,

·        Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը,

·        Վարչական վարույթի մասնակցի լիազորությունները ներկայացնող ներկայացուցիչ,

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր փաստական հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը

Քաջարան համայնքի Բաբիկավան բնակավայրի Դյուկեր 1-ում առանց քաղաքաշինական համապատասխան  թույլտվությունների «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում՝  վերջինիս աշխատակցի կողմից իրականացվել է ինքնակամ հողաշինարարական աշխատանքներ։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ Քաջարանի համայքնապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում՝ 2024թ հուլիսի 16-ին  ժամը 12-ին հրավիրվել են լսումներ, /հիմք փոստային անդորրագրեր/։

Վարչական վարույթին լսումները, վարույթի մասնակցի լիազորագիրի բացակայության  պայմաններում հետաձգվել է 2024թ հուլիսի 17-ին, ժամը 12-ին։

Վարչական լսումներին ներկայացել էր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ՝ Արմեն Վիկտորի Սարգսյանը /լիազորագիր թիվ AC-1317, տրված 16/07/2024թ/  հայտնեց, որ առարկում է ամբողջությամբ վարչական իրավախախտման դեմ, քանի որ նշված հողաշերտի քանդման աշխատանքները վերականգնվել են, դրանք շարունակական բնույթ չէին կրելու և այդ աշխատանքները իրականացվել են այդ պահին խողովակի վթարի վերականգնման պատճառով, իսկ այդ աշխատանքները կանխատեսել հնարավոր չէր։ Ներկայացրեց, որ գույքային վնասներ համայնքին չեն պատճառվել, հայցեց համայնքի ղեկավարի ներողամտությունը և վստահեցրեց, որ հնարավորինս կբացառեն նման դեպքերը։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը

Համաձայն «Տեղական  ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի դրույթներով՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության, ինչպես նաև «Տեղական  ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետիհամայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորությունօրենքով սահմանված կարգով քաղաքաշինության  և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և ապահովում է դրանց հետևանքների վերացումը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է,արդյոք,վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. Պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, հիմքեր կան, արդյոք, վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված` հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի, հասարակական կազմակերպության,  աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելու համար, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակավել իրավախախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող  և տևող իրավախախտման դեպքում՝ այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներով և վերոգրյալի հիման վրա

ՈՐՈՇՈՒՄԵՄ

  1.  «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության /ԱՐՄԵՆ ՎԻԿՏՈՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ / վերաբերյալ  վարչական վարույթը կարճել։
  2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատրիոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                        
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner