Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքիավագանին ո ր ո շ ու մ է՝
Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`
ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 2-րդ փողոց 15/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 19052021-09-0059/ 0.0772հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 109600 /մեկ հարյուր ինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փողոց 89 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 24052021-09-0035/ 0.15118 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 215000 /երկու հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Կավճուտ 3-րդ թաղամաս 16/11 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 17052021-09-0046/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների <<գյուղատնտեսական արտադրական>> գործառնական նշանակությամբ 0.06682հա հողամասը անասնագոմ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 62000 /վաթսուներկու հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով