Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Պարգև Վաղարշակի Աբրահամյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղում գտնվող Պարգև Աբրահամյանին, Կարինե Խաչյանին, Կարմեն Աբրահամյանին, Փնջիկ Աբրահամյանին, Արևիկ Աբրահամյանին, Ռուզաննա Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական 1630838)բնակելի տանը և տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան, 1-ին թաղամաս, 36 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: