Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. «Սյունյաց աշխարհ» ՍՊ Ընկերությանն՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ- Ակսել Բակունցի ծննդյան 125 ամյակի նվիրված «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի հրատարակության համար,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: