Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22,1 կետը , 2005թ․ դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալներիմուտքագրմանտեղեկանքը (ծածկագիր՝ 2023FMRFLU) և Անդրեաս Պավլուշայի Զաքարյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1175677 վկայականի համաձայն Քաջարան համայնք, Գեղի գյուղում սեփականության իրավունքով Անդրեաս Պավլուշայի Զաքարյանին պատկանող 0,10597 հա մակերեսով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 5,8ք․մ․ մակերեսով բնակելի տան կից շինությունը, 12,7ք․մ․ արտաքին (7,1 ք.մ․ ներքին) մակերեսով անասնաշենքը, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Անդրեաս Պավլուշայի Զաքարյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել շինարարություն իրականացրած անձ՝ Անդրեաս Պավլուշայի Զաքարյանին բնակելի տան կից շինության օրինականացման համար համայնքի բյուջե վճարելու 5,8քմx10000x0․0456=2700 (երկու հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ։
3․Վերը նշված բնակելի տանը և անասնաշենքին տրամադրել հասցե՝ ՀՀՍյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Գեղի, 1-ին փողոց, 3/2 բնակելի տուն։
4․ Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: