Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետը /հասցե տրամադրելու մասին քաղվածք` 09202XVQTEGE / և հաշվի առնելով Կարեն Արայի Հայրապետյանի դիմումը՝
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Բաբիկավան գյուղում գտնվող Կարեն Արայի Հայրապետյանին ժառանգության իրավունքով պատկանող (նոտարական ակտի կոդ՝ 833-20250408-84-8907025, նոտարական ակտի գաղտնագիր՝ 38UY4G) բնակելի տանը և 0.1հա հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Բաբիկավան, 4-րդ փողոց, 10 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: