Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 27 ապրիլի 2020թ․ թիվ 17-Ն որոշումը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 18․06․2022թ․ տրամադրված էլեկտրական էներգիայի արտադրության N 0703 լիցենզիան, 18.06.2021թ․, տրված N 0234-21 ՋՕ, հաշվի առնելով ԵՎՐՈ ԷՆԵՐԳՈ ՀՈԼԴԻՆԳ ՍՊ ընկերության 04․08․2022թ. գրությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի Նոր Աստղաբերդ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 0.4324 հա /09-106-0404-0006 կադաստրային ծածկագրով/ և 0,566 հա /09-106-0404-0005 կադաստրային ծածկագրով/ այլ հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) խողովակաշարի կառուցման և սպասարկման նպատակով՝ մինչև 2040 թվականի հունիսի 16-ը տրամադրել «ԵՎՐՈ ԷՆԵՐԳՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերությանը:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել համապատասխան 54050 /հիսունչորս հազար հիսուն/ ՀՀ դրամ և 70750 / յոթանասուն հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3․ Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: