Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից 19․06․2024թ․-ի N 1196 առաջարկը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ նախնական համաձայնություն` Քաջարան համայնքի համայնքային ենթակայության հետևյալ հիմնարկների ստեղծմանը.
· «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ.
· «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ.
· «Քաջարանի մարզահամալիր» ՀՈԱԿ.
· «Քաջարանի մշակույթի պալատ» ՀՈԱԿ։