Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 33-րդ, 33․1-րդ, և 35-րդ կետերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման հավելված 1-ի դրույթներով և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Խ․ Աբովյան փողոցի 5/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական 30102026-09-0034) Նունե Գավրուշայի Համբարձումյանի կողմից ինքնակամ կառուցված 308,6քմ արտաքին /276,4 քմ ներքին/ մակերեսով խանութը՝ 0,01473 հա բնակավայրերի նշանակության <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 3537730 /երեք միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր երեսուն / ՀՀ դրամով, որից 308,6x0.1209x90000=3357876 (երեք միլիոն հինգ հարյուր հիսունյոթ հազար ութ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ խանութի, 147,3քմx1221=179854 (մեկ հարյուր յոթանասունինը հազար ութ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նունե Գավրուշայի Համբարձումյանին /ծնված՝ 05/07/1969թ․/։
2․ Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: