Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետը /հասցե տրամադրելու մասին քաղվածք` 09092NTSJMXX/ և հաշվի առնելով Լեռնիկ Պավլուշայի Համբարձումյանի դիմումը
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Կաթնառատ գյուղում գտնվող Լեռնիկ Պավլուշայի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1384681 ) բնակելի տանը և տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Կաթնառատ, 1-ին թաղամաս, 11 բնակելի տուն:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: