Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, հիմք ընդունելով 08․04․2025 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի և «Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև ստորագրված սոց․ օբյեկտների փոխանցման մասին մտադրությունների հուշագրի 2․1․ և 2․1․1․ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով ստանալ հետևյալ անշարժ գույքերը՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց 2 մշակույթի պալատի շենք հասցեում գտնվող 4487,0 քմ արտաքին /3395,9քմ ներքին/ մակերեսով շենքը և շենքի սպասարկման 0,42 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0008-0057/;
բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Վ․Տերյան փողոց 6 մանկապարտեզի շենք հասցեում գտնվող 1539,4 քմ արտաքին /1337,5քմ ներքին/ մակերեսով շենք, շինությունները և շինությունների սպասարկման 0,307 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0007-0002/;
գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի փողոց 7 շենք, թիվ 2 մանկապարտեզ հասցեում գտնվող 1818,7 քմ արտաքին /1390,4քմ ներքին/ մակերեսով շենքը և շենքի սպասարկման 0,165 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0011-0002/։
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։