Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Քաջարանի համայնքի ավագանու 26 դեկտեմբեր 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» N124-Ն որոշումը, և հաշվի առնելով Ա/Ձ Վարդան Հակոբյանի հունիսի 17-ի հայտը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, խանջյան փողոց, թիվ 8 շենքի հարակից տարածքում գործող Ա/Ձ Վարդան Հակոբյանին տալ՝ 0,76 ք․մ․մակերեսով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն։