Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարգություններով /աճուրդով/ օտարելու`
ա/ Քաջարանի համայնք գյուղ Լեռնաձոր Բաբիկավան 3-րդ փողոց 21 հասցեում գտնվող 09-038-0032-0013 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական 29082018-09-0025/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,02761 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով 26510 /քսանվեց հազար հինգ հարյուր տասը/ ՀՀ դրամ:
բ/ Քաջարանի համայնք գյուղ Լեռնաձոր Անդոկավան թաղամաս 2-րդ փողոց 10/1 հասցեում գտնվող 09-038-0022-0021 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական 02102018-09-0017/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 0,06941 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով 66640 /վաթսունվեց հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով