|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հոկտեմբերի 2024 թվականի N 69-Ա |
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԱՑԱՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետը , ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ 1325-Ն(որոշումը խմբ․ 28․12․23 N 2343- Ն) որոշմամբ սահմանված կարգը, հաշվի առնելով 2024 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 14։00-ին Քաջարանի մշակույթի պալատում(հասցե՝ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեոնագործների 2) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ նախնական համաձայնություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ «ԶՊՄԿ» բացահանքի տարածքում պայթուցիկ նյութերի պահեստի կառուցման նախաձեռնությանը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |
Կողմ -13 ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|