Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, որոշում է՝
1. ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020թ տեղական տուրքերը, վճարների տեսակները եվ դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 49-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
ա) Որոշման թիվ 3 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ ավելացնելով նոր՝ 18) և 19) տողերով.
18)
|
Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար մինչև 12 ք.մ. հողատարածքի տրամադրումը անվճար, 12 ք.մ. գերազանցող /առավելագույնը 10 քմ/ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար տրամադրվող հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
5.000
/հինգ հազար/
|
5.000
/հինգ հազար/
|
19)
|
Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացույցային տարվա համար
|
60.000
/վաթսուն հազար/
|
60.000
/վաթսուն հազար/
|
բ) Որոշման թիվ 5 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ ավելացնելով նոր 9 և 10 կետերով.
9. Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման դեպքում 1 քառ.մետրի համար ամսական վարձավճարի չափը` ըստ գույքի գտնվելու վայրի և նշանակության`
Վարձավճարի ամսական չափը 1 քառ. մետրի համար, ըստ տարածագնահատման գոտիների /դրամ/
|
Տրամադրվող գույքի նշանակությունը
|
X
|
XI
|
XVI
|
1
|
Հասարակական նշանակության տարածքներ
|
1000
|
800
|
400
|
2
|
Բնակելի նշանակության տարածքներ
|
800
|
400
|
300
|
3
|
Արտադրական նշանակության տարածքներ
|
600
|
300
|
200
|
10. Վարձակալությամբ տրամադրվող գույքի օգտագործման համար կողմերի առաջարկությամբ և /կամ/ համաձայնությամբ կարող է սահմանվել վարձավճարի այլ չափ` սույն որոշմամբ հաստատված վճարների չափից ոչ պակաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: