Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, ՀՀ <<Հարկային օրենսգրքի>>6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին», հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2025 թվականի ապրիլի 10-ի զեկուցագիրը, Քաջարանի համայնքապետարանի կողմից տեղեկատվությունը, որ Արթուր Հովսեփյանին /հաշվառված ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք, Շիրվանզադե 6-րդ շենքի թիվ 18հասցե/ սեփականության իրավունքով պատկանող MITSUBISHI PEJERO IO 1.8 մակնիշի 35CL364պ/հ հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2023-2024թվականների համար 14/04/2025թ դրությամբ կազմում է 19861ՀՀ դրամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետում գույքահարկի սուբյեկտը չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկի գծով իր պարտավորությունները
Որոշեցի
1. Արթուր Գուրգենի Հովսեփյանիցհօգուտ Քաջարանի համայնքապետարանի բյուջե գանձել 19861(տասնինը հազար ութ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար/ (վճարման հաշվեհամարն է՝ 900315202144):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Քաջարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքահարկի սուբյեկտին՝ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: