Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 19-ի «Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 34-Ա որոշումը և 2024 թվականի փետրվարիի 19-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 07 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 2-րդ փողոց 65/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,08343 հա հողամասը 130240 /մեկ հարյուր երեսուն հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Լեռնիկ Ղևոնդի Հովսեփյանին /AL 0284208, տրված 13.06.2023թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: