|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2026 թվականի N 07-Ա |
«ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ» ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով 2026թ․ հունվարի 8-ի ժամը 15։00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք․Քաջարան, Լեռնագործների 4) կայացած հանրային քննարկման արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ նախնական համաձայնություն Աննա Խաչատրյան Վարդանի ԱՁ-ի կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի նախագծում» նախատեսվող գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աննա Խաչատրյան Վարդանի ԱՁ-ին իրազեկելու պահից։ |
Կողմ -14 ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|