Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 77-րդ հոդվածով 3-րդ մասի դրույթներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1․ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում և համայնքային ենթակայության կազմակերպություններում՝ «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ ում, «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ–ում , «Քաջարանի գրադարանային միավորում»ՀՈԱԿ–ում, «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ում, «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ–ում կազմակերպել ամենամյա պարտադիր գույքագրման գործընթաց։
2․ Ամենամյա պարտադիր գույքագրումը սկսել 2024 թվականի նոյեմբերի 1-ից և աշխատանքներն ավարտել ու կազմված փաստաթղթերը հաստատմանը ներկայացնել մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ։
3․ .Համայնքային սեփականություն համարվող գույքի 2024 թվականի պարտադիր գույքագրման գործընթացը կազմակերպելու և արդյունքները ամփոփելու նպատակով ստեղծել համայնքային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
4․ Սահմանված կարգով ամփոփել և ձևակերպել ամենամյա պարտադիր գույքագրման արդյունքները։
5․ Կազմել համայնքի սեփականություն համարվող ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերը ՝ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար։
6․ Ավագանու կողմից հաստատվելուց հետո , ներկայացնել աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամաուտների հաշվառման բաժնին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործառույթների իրականացման համար։
7․Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել աշխատակազմի քարտուղար Մագաղատ Ավետիսյանին։
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։