Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 08-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2026 թվականի N 08-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԻՐԱԹԱՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 27-ի N14-Ա որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է

1․ Սյունիք-5 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Ներքին Գիրաթաղ բնակավայրի համակցված փաստաթղթերում`համաձայն հավելվածի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողամասերը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «խառը կառուցապատման» գործառնական նշանակությամբ՝

ա/ (09-038-0226-0001 կադաստրային ծածկագրից) 66,26 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողերից (հատված ԳԲ-3),

բ/ (09-038-0226-0092 կադաստրային ծածկագրից) 13,34 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողերից (հատված ԳԲ-4)։

2Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:


Կողմ -14

ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(338.79 Կբ) havelvac
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner