Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Ա/Ձ Սմբատ Աբրահամյանի 2026թ.-ի հոկտեմբերի 08-ի հայտը, և համաձայն Քաջարան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին ավագանու 2025թ.-ի դեկտեմբերի 26-ի թիվ 124-Ն որոշման
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ք․ Քաջարան, Գետափնյա 16 հասցեում գործող Ա/Ձ Սմբատ Աբրահամյանին հիմնական շինության ներսում տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 2026 թվականի 4-րդ եռամսյակի համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Սմբատ Աբրահամյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։