Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 30-Ա որոշման մեջ հավելված 1-ում՝
· 3-րդ կետի՝ «Հերմինե Սողոմոնյան- Կապանի ոստիկանության անչափահասների գծով տեսուչ» բառերը փոխարինել «Աննա Էդիկի Ասրյան – Կապանի ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժնի ավագ տեսուչ՝ ոստիկանության լեյտենանտ» բառերով.
· 6-րդ կետի՝ «Անուշ Առաքելյան – Քաջարանի ԲԿ-ում բժշկուհի» բառերը փոխարինել «Ափյան Գայանե – Քաջարանի Թիվ 1 Մանկապարտեզի լոգոպեդ-լեզվաբան» բառերով. /կցվում է հավելված 1-ը/
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: