Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հաշվի առնելով <<ԹՈՒՆԵԼ>>ՓԲԸ-ի տնօրեն Ա. Պետրոսյանի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվերակության արդյունքները, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսել փոփոխություններ, ըստ որի առաջարկվում է
ա) Բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնակն նշանակությամբ, փոխադրել՝ Քաջարանի համայնք, գ. Անդոկավան 2-րդ փողոց, 33/1 հասցեում գտնվող ՙՙԹՈՒՆԵԼ՚՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,6474հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0019-0018/:
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը: