Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինմանկարգըհաստատելու մասին» թիվ 912-Ն,ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Ա․Խանջյան փողոցի 21 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N20062024-09-0068) <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ինքնակամ կառուցված 714,6քմ արտաքին /505,0քմ ներքին/ մակերեսով մարիչ ջրավազանը,194,2 քմ արտաքին /112,0քմ ներքին/մակերեսով փականների շենքը,7,8քմ արտաքին /6,7քմ ներքին/ մակերեսով պահակակետը՝ 0,18302հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 4451020 /չորս միլիոն չորս հարյուր հիսունմեկ հազար քսան/ ՀՀ դրամով, որից /714,6+194,2+7,8/քմx0.1209x20000=2216340 (երկու միլիոն երկու հարյուր տասնվեց հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ մարիչ ջրավազանի, փականների շենքի, պահակակետի, 1830,2քմx1221=2234680/երկու միլիոն երկու հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինակ>>ՓԲ ընկերությանը։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: