Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հաշվի առնելով Ալբերտ Արտաշեսի Գրիգորյանի դիմումը՝
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Գեղի գյուղում գտնվող Ալբերտ Արտաշեսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական՝ 2095950/ շինությանը և տնամերձ հողամասին տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Գեղի, 5-րդ փողոց, 1/1 շինություն:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: