Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ մասերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումների, հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023NYHCK9), 16 հունիսի 2026 թվականի Ա/Ձ «Վարազդատ Առստամյանի» կողմից տրված տեխնիկական եզրակացությունը և հասցե տրամադրելու մասին քաղվածքը (ծածկագիր՝ 09192JLHBKSM) և Քաջարան համայնքի ավագանու 18․04․2025թ․ թիվ 35-Ա որոշումը (ծածկագիր՝ 2025CX5YY4GA)`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Փուխրուտ գյուղում գտնվող 0,11507 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա` ինքնակամ կառուցված 75,6 ք․մ արտաքին /70,4 ք․մ ներքին/ մակերեսով այգետնակը և 1,1 ք․մ արտաքին /0,90 ք․մ ներքին/ մակերեսով սանհանգույցը, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես համայնքային սեփականություն:
2. Վերը նշված այգետնակին և սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ․ Փուխրուտ, 1-ին թաղամաս, 1 այգետնակ
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: