Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 30.04.2026թ. N1/փ-165 դրական եզրակացությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան բնակավայրում գտնվող 0,05335հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /09-007-0058-0001 կադաստրային ծածկագրից/, փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, «հասարակական կառուցապատման» գործառնական նշանակությամբ։
2․ Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: