Այսօր: Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2026 թվականի N 91-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի 2026 թվականի հոկտեմբերի 30-ի  նիստի օրակարգը․

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։ 

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ վաճառելու մասին։ 

3.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Լեռնաձոր  բնակավայրի Գետափնյա թաղամասի 1 հողամասում «Սյունիք 1»  5,95712 ՄՎՏ պիկային հզորությամբ (հաստատուն հոսանքի) արեվային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու մասին։ 

4.Քաջարան համայնքի սեփականություն համարվող «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքներից առաջացած շահութաբաժնի չափը հաստատելու մասին։ 

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 124-Ն որոշման N 2 հավելվածում լրացումներ կատարելու մասին։ 

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 


Կողմ -12

ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ

ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner