|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 14-Ա |
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում 2025թ․ հունվարի 31-ին միավորված ազգերի զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի միջև ստորագրված համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Որպես նվիրատվություն Քաջարան համայնքին՝ ընդունել Ֆորդ տրանզիտ (Ford Transit Custom TVE4523 2․2LDSL M/T) մոդելի շարժական աշխատարանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -13 ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|