Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ,ՈՐՈՇՈՒՄ Է.
1 Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 5-րդ փ 11 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հանդիսացող /վկ․ N 10062022-09-0037/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0001-0002 կադաստրային ծածկագրով 0,118 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 109040 /մեկ հարյուր ինը հազար քառասուն/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ 9/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկ․ N 10062022-09-0044/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0007-0040 կադաստրային ծածկագրով 0,27439 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 253540 /երկու հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ 9/3 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող /վկ․ N 10062022-09-0042/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0007-0041 կադաստրային ծածկագրով 0,22135 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 204530 /երկու հարյուր չորս հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ:
դ/ ԼՕՏ 4. Քաջարանի համայնք գյուղ Գեղի 1-ին փ 9/4 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող / վկ․ N 21062022-09-0028/բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-026-0007-0042 կադաստրային ծածկագրով 0,21882 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 202200 /երկու հարյուր երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
ե/ ԼՕՏ 5. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 3-րդ փ 53/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող / վկ․ N 21062022-09-0031/բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-109-0026-0031 կադաստրային ծածկագրով 0,10675 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 151500 /մեկ հարյուր հիսունմեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
զ/ ԼՕՏ 6. Քաջարանի համայնք գյուղ Անդոկավան 2-րդ փ 19/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող / վկ․ N 08062022-09-0030/բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 09-038-0022-0014 կադաստրային ծածկագրով 0,0694 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 64130 /վաթսունչորս հազար մեկ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: