Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի12-ի թիվ 286-Ն որոշման 21․1-րդ կետի դրույթների ևհաշվիառնելով <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության համաձայնությունը և հաշվի առնելով, Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածների նշանակույթյան <<էներգետիկայի>> գործառնական նշանակության հետևյալ հողամասերը էլեկտրական էներգիայի փոխադրման համար հենասյուների կառուցման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին
ա/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի բնակավայրից դուրս գտնվող թիվ 1 հողամասը 0,00980 հա մակերեսով՝ 598290 (հինգ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր իննսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով,
բ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի բնակավայրից դուրս գտնվող թիվ 2 հողամասը 0,01149 հա մակերեսով՝ 701470 (յոթ հարյուր մեկ հազար չորս հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով,
գ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի բնակավայրից դուրս գտնվող թիվ 3 հողամասը 0,01145 հա մակերեսով՝ 699030 (վեց հարյուր իննսունինը հազար երեսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով,
դ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի բնակավայրից դուրս գտնվող թիվ 4 հողամասը 0,00681 հա մակերեսով՝ 415750 (չորս հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուրհիսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով;
ե/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի բնակավայրից դուրս գտնվող թիվ 5 հողամասը 0,00734 հա մակերեսով՝448110 (չորս հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր տաս ) ՀՀ դրամով;
զ/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի բնակավայրից դուրս գտնվող թիվ 6 հողամասը 0,00578 հա մակերեսով՝ 352870 (երեք հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամով;
է/ ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաքի բնակավայրից դուրս գտնվող թիվ 7 հողամասը 0,01145 հա մակերեսով՝ 699030 (վեց հարյուր իննսունինը հազար երեսուն) ՀՀ դրամով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հնգապատիկով։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։