Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 դեկտեմբերի 2011թվականի թիվ 1920-Ն որոշում, հաշվի առնելով Քաջարանի համայնքի թիվ 1 տնտեսական գրքից քաղվածքը և Նադեժդա Սամսոնի Սարգսյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող Նադեժդա Սամսոնի Սարգսյանին և Նինա Բաբգենի Համբարձումյանին պատկանող հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 3-րդ փողոց, 52/1 հողամաս:
2․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող /ծածկագիր 09-109-0002-0004/ 0,00817 բնակավայրերի նշանակության այլ հողերի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողերի նշանակության:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: