Այսօր: Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 58-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2026 թվականի N 58-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 17-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 29-ի  արտահերթ նիստի օրակարգը

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 4-ի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքով օտարելու մասին։

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ վաճառելու մասին։ 

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։ 

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։  

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 125-Ն որոշման №1, №2, № 3 և № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։   

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի հաշվետվության կատարման մասին։  

7.«Թունել» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի Քարուտի (նախկին Քիրս-Քյուրուտի) ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման (ընդերքօգտագործման) նախագծի փոփոխություն» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։   

8.«Թունել» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի Ողջիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Լեռնաձորի տեղամասում երկրաբանական ուսումնասիրությունների իրականացում» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։  


Կողմ -9

ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner