Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի,հաշվի առնելով Նարա Արմենի Հակոբյանի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին ո ր ո շ ու մէ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 1/1 հողամաս հասցեում գտնվող, Նարա Արմենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,08168 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 09-038-0053-0005) հողամասը փոխանակել Քաջարան համայնքի սեփականությունը հանդիսացող, ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ձագիկավան 1-ին թաղամաս 2 հողամաս հասցեում գտնվող 0,08168 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման (կադաստրային ծածկագիր՝ 09-038-0055-0017) հողամասի հետ:
2.Համայնքի ղեկավարին՝ Նարա Արմենի Հակոբյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։