|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2019 թվականի N 28-Ա |
,,ՔԱՋԱՐԱՆԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ և ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ,, 2019Թ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ընկերությունների կողմից վճարվող բնահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածով, ՀՀ կառավարության 26.09.2002թ. թիվ 1544 –Ն որոշմամբ հաստատված «Ընկերությունների կողմից վճարվող բնահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված բնապահպանական ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները ՀՀ ԲՆ ու ՀՀ ԱՆ հետ համաձայնեցնելու կարգով, Քաջարանի քաղաքային համայնքի և ՀՀ ԲՆ միջև 18.02.2019թ կնքված ՍՎ-7 պայմանագրի 4.2 կետով, առաջնորդվելով համայնքի ղեկավարի ներկայացրած Քաջարանի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2019թ ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հիմնավորումներով, համայնքի ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ __ , դեմ`__, ձեռնապահ` __,
ՈՐՈՇՈՒՄ Է.-
«Քաջարանի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման» 2019թ ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունը.
- Ծրագրի«Քաջարանքաղաքի 2019թ. Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները »հավելվածի (այսուհետև՝Հավելված) 2-րդ՝ «Կայուն էներգետիկայի զարգացում համայնքում» հոդվածում նախատեսված գումարը պակասեցնել 1399200,0 դրամով:
- Հավելվածի 1-ին՝ «Քաղաքային լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացում» հոդվածոոմ նախատեսված գումարը ավելացնել 1399200,0 դրամով:
|
Կողմ -8 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|